Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Մենք բոլորս գիտենք, թե ինչ է եղել Շուշիում

Մենք բոլորս գիտենք, թե ինչ է եղել Շուշիում
04.09.2025 | 12:33

Մեզանից յուրաքանչյուրը լսել է մեր մեծերից, թե ինչպես են հարյուր տարի առաջ անխնա քանդվել մեր եկեղեցիները։ Ինչպես են քանդել գերեզմանները, ծաղրել նրանց: Ամեն ինչ կրկնվել է մեկ դար անց, և մենք ոչինչ չկարողացանք անել:

Բայց մենք պետք է հիշենք և չկրկնենք սխալները։

Մենք չենք կարող հաշտվել նրա հետ, ով ոտնահարում է ամենասուրբը:

«Հայաստանն այսօր»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 6082

Մեկնաբանություններ